Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ծաղկած ծառը բնության պոեզիան ա

Ծաղկած ծառը բնության պոեզիան ա
12.04.2026 | 16:28

Հետո ճյուղերը սկսում են խուտուտ գալ։ Ծառը դիմանում ա, ծառի խուտուտն ուշ ա տեղ հասնում ու ավելի շուտ հաճելի ա, քան անհանգստացնող։ Հետո ճյուղերի վրա բողբոջներ են դուրս գալիս՝ լերկ ճյուղերն ամբողջությամբ մանր բողբոջներով են զարդարվում։ Դա ամեն գարնան կրկնվում ա, բայց ամեն անգամ կարծես առաջին անգամը լինի. դրան հնարավոր չի սովորել։

Հետո բողբոջները հերթով պայթում են, ու ծաղիկը՝ հարսնյակի նման՝ ծալծլված թերթիկներն ուղղելով, դուրս ա գալիս միջից ու տարածվում։ Ծաղիկը պտուղ չի, թեթև՜-թեթև ա, ճյուղը չի ծանրաբեռնվում, ընդհակառակը՝ կարծես վեր բարձրանա, կարծես ճախրի։ Ծաղիկներն օդից թեթև են, եթե արմատները ծառին չպահեն, ծառը երկինք կբարձրանա։

Ու ծառը դառնում ա Բոտիչելիի չքնաղ կերպար, դառնում ա Շուբերտի սքանչելի սերենադ։ Եթե բնությունը պոետ լիներ... Բնությունը պոետ ա, ու ծաղկած ծառը բնության պոեզիան ա՝ լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով...

Ծաղիկները՝ թեթև՜-թեթև, նրբիկ, աներկրային, առէջները՝ երկար թարթիչների նման՝ սիրունիկ, ծերերին՝ խելքահան անող զգայուն գնդիկներ, սիրտը՝ մուգ, խորհրդավոր, անհասանելի՝ մերկ նորահարսի ամոթխած գաղտնարանի նման, թերթիկներն ասես օդային համբույրներ լինեն՝ կախարդանք, թափանցիկ հմայություն՝ իրականի ու անիրականի սահմանին։ Իսկ կողքը՝ դեռ չբացված մի ուրիշ բողբոջի ծայրին, ծաղիկը ծիկրակում ա՝ չպայթած ադի-բուդիի նման։ Վաղն ինքն էլ հարս կդառնա։

Ծառը ժպտում ա։ Ծառի ժպիտն աշխարհի ամենաֆանտաստիկ բանն ա։ Չկա բնության մեջ ավելի կատարյալ գեղեցկություն։ Եթե գեղեցկությունն անուն ունի, էդ անունը ծաղկած ծառ ա, եթե սերը ձև ունի, էդ ձևը ծաղկած ծառ ա, եթե կյանքն իմաստ ունի, էդ իմաստը ծաղկած ծառն ա։

Ու իզուր չի, որ ծաղիկները թիթեռների նման են։ Թիթեռի կյանք ունեն՝ էսօր կան, վաղը չկան։ Բայց ինչքա՜ն կարևոր ա էդ էսօրը... Էդ մի կարճ ակնթարթի մեջ մի տարվա քնքշանք կա, էդ մի վաղանցիկ պահը ներում ա երկար տարվա բոլոր դաժանություններն ու ցավերը...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11133

Մեկնաբանություններ